Գործող վարչախմբի տարատեսակ լպիրշ դեմքեր ոռնոց են դրել, որ ընդդիմադիրները, կամ սովորական քաղաքացիները տեղի ունեցած ողբերգությանը իբրև թե փորձում են քաղաքական աստառ հաղորդել: Իրականում ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դաժան սպանության համատեքստում հանրությունը լեգիտիմ իրավունք ունի տարատեսակ կասկածներ ունենալ և դրանցից բխող ենթադրություններ ունենալ:
Բացատրեմ` ինչու:
Առաջին` վարչախմբի օրոք բազմաթիվ են եղել դեպքեր, երբ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ տարատեսակ բռնաճնշումներ են կիրառվել:
Երկրորդ՝ բազմաթիվ են եղել դեպքեր, երբ ընդդիմադիրները հարձակումների են ենթարկվել, իսկ հարձակվողները որպես կանոն մնացել են անպատիժ:
Երրորդ` վարչախմբի օրոք տարատատեսակ տարբեր կալիբրի պաշտոնյաներ անգամ սովորական քաղաքացիների առնչությամբ հայտնվել են սկանդալային պատմություններում և մնացել անպատիժ:
Չորրորդ` եթե վարչախմբի ներկայացուցիչները կապ չունեն տեղի ունեցածի հետ, ապա վարչախումբն ամբողջովին քաղաքական պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար:
Սա էլ ունի իր բացատրությունը, որովհետև գործող վարչախմբի օրոք, իրավապահ համակարգ, ուժայինները դարձել են ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու քաղաքական գործիք և մեծ հաշվով դադարել են իրագործել իրենց հիմնական ֆունկցիաները:
Որովհետև գործող վարչախմբի օրոք, իրավապահ համակարգ, ուժայինները դարձել են Սուրբ Էջմիածինը գրոհող ու Սրբազաններ ձերբակալող կառույցներ: Որովհետև գործող վարչախմբի օրոք, իրավապահ համակարգ, ուժայինները նստած են ընդդիմադիրների շնչներին, հետևելով վարչախմբի համար քաղաքական վտանգ ներկայացնող գործիչների ամեն քայլին:
Որովհետև գործող վարչախմբի օրոք, իրավապահ համակարգ, ուժայինները դարձել են ընդդիմադիրներին ձայնագրող ու հետո ձայնագրությունը մոնտաժող ու դրա հիման վրա կեղծ մեղադրանքներ կարող ու Հայաստանի բանտերը քաղաքական բանտարկյալներով լցնող կառույցներ:
Եվ հետևաբար, երբ ուժայինները դարձել են կամակատար՝ վարչախմբի ձեռքին, ապա երկիրն էլ պետք է դառնա 1930-ականների Չիկագո` դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:
Վկան` գրեթե ամեն օր Երևանում կամ Հայաստանի տարբեր մասերում քրեական ռազմաբորկաներն ու կրակոցները:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ